211652_close_icon
views-count6797 դիտում article-date 16:21 01-08-2017

Երեխային ինքնաթիռի ղեկի մոտ նստեցնելու համար օդաչուին հեռացրել են աշխատանքից

Air Algerie ավիաընկերության օդաչուն հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա թույլ է տվել երեխայի ղեկավարել ինքնաթիռը։ Այդ մասին հայտնել է En-Nahar պորտալը։ Ալժիրյան El-Bilad հեռուստաալիքն այսօր ռեպորտաժ է հրապարակել այն մասին, թե ինչպես են օդաչուները որբ անչափահաս տղային՝ Սեյֆ էդ-Դինի համար «էքսկուրսիա կազմակերպել» և նրան պատմել ATR 72-600 օդանավի մասին։ Տղան նստել է գլխավոր օդաչուի աթոռին և Ալժիր-Սետիֆ չվերթն իրականացնելու ժամանակ կոճակներ սեղմել։ Հեռուստաալիքը նշել է, որ ակցիան իրակաանցվե է որբ երեխաների տարբեր երազանքների մասին նախագծի շրջանակում, սակայն ավիաընկերության ղեկավարությունը հեռացրել է գլխավոր օդաչուին աշխատանքից։ Հեռուստաալիքը հիշեցրել է 1994 թվականի մարտի 23-ին ողբերգությամբ ավարտված դեպքը, երբ «Աերոֆլոտ» ընկերության Airbus A310-308 օդանավի օդաչուն թույլ էր տվել իր 15-ամյա որդուն ղեկավարել օդանավը։

Նմանատիպ նյութեր