211652_close_icon
views-count4586 դիտում article-date 11:49 01-08-2017

Ղազախստանը բողոքի նոտա է հղել Եգիպտոսին, պատճառը ղազախ ուսանողների ձերբակալությունն է

Ղազախստանի ԱԳ նախարարությունը Եգիպտոսի դեսպանատանն է հանձնել բողոք-նամակ՝ կապված Եգիպտոսում ղազախ ուսանողների ձերբակալության հետ։ Այդ մասին հայտնում են ղազախական ԶԼՄ-ները։ Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անուար Ժայնակովը հայտարարել է, որ եգիպտական իրավապահ մարմինների հետ բազմաթիվ բանակցություններն անարդյունք են ավարտվել, ինչի պատճառով էլ ղազախական իշխանությունները բողոքի նոտա են հղել։ Հուլիսի 24-ին հայտնի էր դարձել 6 ուսանողների անհետացման մասին, ովքեր ուսանում են Եգիպտոսում։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանց ձերբակալել են Եգիպտոսի անվտանգության ուժերը՝ կրոնական հողի վրա տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Նմանատիպ նյութեր