211652_close_icon
views-count3552 դիտում article-date 10:24 01-08-2017

Սիրիայի հակամարտության հարցով 6-րդ հանդիպումը Աստանայում նշանակվել է օգոստոսի կեսերին. աղբյուր

Օգոստոսի 14-15-ին ծրագրվել է Աստանայում անցկացնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հերթական բանակցությունները, որոնք կլինեն 6-րդը։ Այդ մասին հայտնել է Interfax գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ «Աստանայում հերթական բանակցությունները կարող են անցկացվլ օգոստոս ամսվա կեսերին։ Նախապես նշանակված օրը օգոստոսի 14-15-ն է»,-նշել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը Աստնայում անցկացվել է հուլիսի 4-5-ին։ Բանակցություններին այն ժամանակ մանսակցել էին նաև Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր