211652_close_icon
views-count11027 դիտում article-date 23:08 31-07-2017

Իրանում 20 մեգավատտ հզորությամբ հերթական արևային էլեկտրակայանն են կառուցել

Իրանը արևային հերթական էլեկտրակայանն է կառուցել: Այսպիսով Իրանը ցույց է տալիս, որ նախապատվությունը տալիս է վերականգնվող էներգետիկային: Արևային նոր էլեկտրակայանի հզորությունը 20 մեգավատտ է: Գլխավոր ներդրողները շվեյցարիական Durion AGunder և գերմանական Adore ընկերություններն են: Տեղեկացնում է [url=http://ru.euronews.com/2017/07/31/iran-turns-to-solar-power]euronews[/url]-ը: Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցյալ տարի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համաձայնագրից հետո «կանաչ» էներգետիկան դարձել է ամենագրավիչը օտարերկրյա ներդրողների համար: «Ներկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը հասել է 3.6 մլրդ դոլարի»,- տեղեկացրել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը: Mokran Solar Energy ընկերությունը ծրագրում է ևս մեկ արևային էլեկտրակայան կառուցել Իրանում 100 մեգավատտ հզորությամբ: Հաջողության դեպքում այդ նախագիծը կդառնա Մերձավոր Արևելքում ամենահզորը: Հաշվի առնելով, որ Իրանում տարվա 365 օրերից 300-ն արևային են, Իրանը հելիոէներգիայի արտադրության համար ամենահեռանկարային երկրներից մեկն է համարվում:

Նմանատիպ նյութեր