211652_close_icon
views-count14437 դիտում article-date 22:41 31-07-2017

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանեց Թբիլիսի

Երկու ժամ առաջ Թբիլիսի ժամանեց ԱՄՆ-ի փոխնախագահը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Մայք Փենսին և տիկնոջը դիմավորել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ: Հյուրերը Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից հրավիրված են պաշտոնական ընթրիքի: Արդեն օգոստոսի 1-ին, ժամը 10:15-ին կառավարության շենքում տեղի կունենա վարչապետի և փոխնախագահի հանդիպումը, որին կհաջորդի մամուլի համար համատեղ հայտարարությունը: Նույն օրը 15:15-ին Փենսը կհանդիպի Վրաստանում անցկացվող ավանդական «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից զինվորականներին: Այցը կավարտվի օգոստոսի 1-ին, Փենսը կմեկնի 16:00-ին: Դիմավորման արարողության տեսանյութը տեղադրված է Վրաստանի վարչապետի ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/KvirikashviliOfficial/?ref=ts&fref=ts]էջում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր