211652_close_icon
views-count20423 դիտում article-date 22:24 31-07-2017

Մեզ համար մեծ պատիվ է ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների շարքում տեսնել Հայաստանի դրոշը. Սամվել Ռամազյան. aliq.ge

«Նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների համատեղ մարտունակության մակարդակի բարձրացմանը»: Սրանք են ԱՄՆ–ի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ Թբիլիսիիում մեկնարկած «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների նպատակները: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6/]aliq.ge[/url]-ն Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեր 11 երկիր, սակայն հուլիսի 30-ին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում վարժանքները մեկնարկեցին 8 երկրի մասնակցությամբ՝ առանց Իսպանիայի, Ռումինիայի և Ադրբեջանի: Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից զորավարժություններին մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 2800 զինվորական, 500 միավոր զինտեխնիկա: «Վրացական զինուժը գործընկերների հետ համագործակցությամբ ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը, համագործակցությանը նվիրվածությունը՝ վաստակելով արժանի գործընկեր կոչվելու իրավունքը»,- Ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, և ընդգծել, որ այս տարվա զորավարժությունները առավել լայնամասշտաբ են․ [img]http://shamshyan.com/ups/images/0481471001501525150994736.jpg[/img] Զորավարժությունների եռամյա պատմության մեջ, դրանցում առաջին անգամ մասնակցություն է ունենում Հայաստանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումը: Միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը «Ալիքի» հետ զրույցում նշեց․ «Մեզ համար մեծ պատիվ է մասնակից այլ երկրների շարքում տեսնել Հայաստանի դրոշը: Վստահ ենք, որ մեր տղաներն ու աղջիկները պատվով կներկայացնեն ՀՀ Զինված ուժերը, կկատարեն բոլոր հանձնարարությունները: Վստահ ենք նաեւ, որ ընթացող բազմազգ զորավարժությունները բացառություն չեն լինի»: ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի նախաձեռնությամբ Վազիանի էր ժամանել ջավախահայ ուսանողների մի խումբ: Թումասյանի կարծիքով զորավարժություններում Հայաստանի մասնակցությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստող ևս մեկ քայլ է։ [img]http://shamshyan.com/ups/images/0169415001501526786203140.jpg[/img] Հուլիսի 30-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը:

Նմանատիպ նյութեր