211652_close_icon
views-count23424 դիտում article-date 19:51 31-07-2017

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին սողանք է տեղի ունեցել

Վրաստանի Կազբեգի շրջանի Կանոբի գյուղի մոտակայքում այսօր առավոտյան սողանք է տեղի ունեցել, հայտնում է [url=http://www.apsny.ge/2016/other/1501526219.php]apsny.ge[/url]-ը: Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների բաժնի տեղեկության համաձայն՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին մոտ 150 խորանարդ մետր ծավալով սողանք է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ տրանսպորտի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկան, որն իրականացնում է մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր