211652_close_icon
views-count9478 դիտում article-date 18:50 31-07-2017

Թուրքիայում վերջին շաբաթում 168 մարդ է ձերբակալվել՝ սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով

Թուրքիայում վերջին մեկ շաբաթում 168 քաղաքացի է ձերբակալվել՝ մեղադրվելով սոցցանցերում քաղաքական հրապարակումների անելու մեջ. գրում է թուրքական diken.com.tr կայքը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրվել և վերահսկվել է 2.619 օգտատիրոջ էջ, նրանցից 168-ին ձերբակալել են: Ձերբակալվածները մեղադրվում են ժողովրդի մեջ քեն և ատելություն սերմանելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու, պետական այրերին վիրավորելու համար:

Նմանատիպ նյութեր