211652_close_icon
views-count10425 դիտում article-date 14:32 31-07-2017

Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը

Հուլիսի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ու համակարգման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ընդգծելով նման կարևոր պետական միջոցառման իմաստն ու նշանակությունը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում և համեստ ու բարձրաճաշակ միջոցառումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը 1991 թվականից ի վեր: Սահմանված ժամկետներում Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում արդեն ձևավորվել են տեղական հանձնաժողովներ, որոնք կառավարական հանձնաժողովին են ներկայացրել նախատեսվող միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Մինչև օգոստոսի 5-ը կքննարկվեն ներկայացված առաջարկները և կձևավորվի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Կարծիքների փոխանակությունից հետո Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր