211652_close_icon
views-count4308 դիտում article-date 12:06 31-07-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի ու Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում անվթի գների աճ է գրանցվել, այդ են վկայում առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.36 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,89 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.5 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,78 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր