211652_close_icon
views-count145767 դիտում article-date 12:25 31-07-2017

Նոր մանրամասներ՝ Սևանի «Միրաժ» լողափի սեփականատիրոջ մահվան և նրա տղայի կողմից վրեժխնդրության հետևանքով 28-ամյա երիտասարդի սպանության գործից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիետեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հուլիսի 30-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը։ Նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովիկ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 43 շենքի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Աշոտի Հովհաննիսյանը, ով կասկածվում է երեկ՝ հուլիսի 30-ին, Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում իր մոտ եղած «Ֆաբարմ» տեսակի որսորդական հրացանով Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 35 տան բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Դ. Առաքելյանին սպանելը, ժամը 18։50-ի սահմաններում Սևանի հիվանդանոցի հետնամասում գտնվող «Միրաժ» հանգստյան լողափում վիճաբանություն է տեղի ունեցել սպանված Դ. Առաքելյանի, նրա ընկերների և նրան սպանած Է. Հովհաննիսյանի, նրա եղբոր՝ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Մամիկոն Աշոտի Հովհաննիսյանի և նրանց հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ Դ. Առաքելյանը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել Է. և Մ. Հովհաննիսյանների հորը՝ Ա. Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինը մահացել է։ Է. Հովհաննիսյանը, իմանալով, որ հայրը մահացել է, ճշտել է, որ Դ. Առաքելյանը գտնվում է Երևան-Սևան ավտոճանապարհին, մոտեցել է նրան և որսորդական հրացանով նրա գլխի շրջանում մահացու հրազենային կրակոց է արձակել, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ հոր մահվան համար ինքը վրեժխնդիր է եղել՝ սպանելով Դ. Առաքելյանին և ներկայացրել է հանցագոծության գործիք հանդիսացող հրացանը։ Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 13 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակված 1 պարկուճ, ինչպես նաև հայտնաբերվել է սպանվածին պատկանող Mercedes մակնիշի 34 FT 420 համարանիշի ավտոմեքենան՝ արյան հետքերով։ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մանուկյանի որոմամբ նշանակվել են Ա. Հովհաննիսյանի, Դ. Առաքելյանի դիակների դատաբժշկական, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանի դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Առաքելյանը իր 7-ից ավելի ընկերների հետ հանգստանալիս է եղել «Միրաժ» լողափում և արդեն գինովցած՝ նավով լիճ են մտել, իսկ Ա. Հովհաննիսյանը ընկերաբար նրանց հորդորել է, որպեսզի ռիսկի չդիմեն և ծով դուրս չգան, քանի որ բազմաթիվ անգամ նաև մասնագետներն են հորդորել, որ ոչ սթափ վիճակում ծով չմտնեն, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոչ սթափ մարդը ջուրն է մտել և այն ողբերգությամբ է ավարտվել։ Սակայն ոչ սթափ վիճակում գտնվող Դ. Առաքելյանն ու նրա ընկերները շնորհակալության փոխարեն ծեծի են ենթարկել Ա. Հովհաննիսյանին, ով, ի դեպ, «Միրաժ»-ի սեփականատերն էր, ինչից հետո էլ Ա. Հովհաննիսյանը մահացել է։ Գեղարքունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաև այն մեքենաները, որոնցով Դ. Առաքելյանի ընկերները այցելել էին «Միրաժ» հանգստի լողափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն նաև Ա. Հովհաննիսյանին ծեծի ենթարկած բոլորի տվյալները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/30/1073728/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սևանի քննչական բաժին: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին: Դեպքի վայրում աշխատլ ՝ին քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն էին բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին էր ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում էին գտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու Գեղարքունիքի մարզի ավագ դատաախազ Էդվարդ Հարությունյանը: [b]Մահացած Աշոտ Հովհաննիսյանի 36-ամյա որդին է, ով կասկածվում է 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու մեջ [/b][img]http://shamshyan.com/ups/images/0571542001501493296175661.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր