211652_close_icon
views-count9213 դիտում article-date 23:59 30-07-2017

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ-16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն

Անդորրայում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որի եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցում էր Ջիբրալթարի ընտրանու հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղն ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով 88:70 հաշվով: Մեր ընտրանու կազմում ամենաարդյունավետը եղել է Գեորգի Շախնազարովը, ով վաստակել է 27 միավոր: Այսպիսով, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:

Նմանատիպ նյութեր