211652_close_icon
views-count17924 դիտում article-date 17:36 30-07-2017

Հայոց բանակի 40 զինծառայող մասնակցում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժություններին

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները: Զորավարժությունների բացմանը հնչել է նախ Վրաստանի, ապա և մասնակից մյուս երկրների օրհներգերը: Սա Վրաստանում երրորդ «Noble Partner» զորավարժություններն են, և այս տարի դրանք լինելու են ամենածավալունը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն գերմանական «Բոքսեր» զրահամեքենաները, ամերիկյան «Աբրամս» տանկերը, ինչպես նաև՝ «Բրեդլի» և «Սթայքեր» հետևակի մարտական մեքենաները: Սա 3-րդ անգամ է, որ Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժությունները: Այս տարի զորավարժություններին մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ: Մասնավորապես՝ Վրաստանից մասնակցում է 1047 զինծառայող, ԱՄՆ-ից՝ 1421, Հայաստանից՝ 40, Մեծ Բրիտանիայից՝ 160, Գերմանիայից՝ 67, Սլովենիայից՝ 37, Թուրքիայից՝ 3, Ուկրաինայից՝ 30: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտակայքում Վազիանի ռազմակայանում. ռամական պոլիգոնում, ավիաբազայում, ինչպես նաև Նորիոյի մարզական կայանում:

Նմանատիպ նյութեր