211652_close_icon
views-count6294 դիտում article-date 17:15 30-07-2017

Բասկետբոլի Հայաստանի Մ 16 տղաների հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ 36 միավոր: Սա մեր թիմի հինգերորդ հաղթանակն էր Անդորրայում: Այսօր, մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը եզրափակչում հանդիպում է Ջիբրալթարի իր հասակակիցների հետ:

Նմանատիպ նյութեր