211652_close_icon
views-count12795 դիտում article-date 16:08 30-07-2017

Սաակաշվիլին ապացուցում է, որ իրեն քաղաքացիությունից զրկելու տեղեկանքում իր ստորագրությունը կեղծվել է

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook սոցցանցում հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված է նրա ստորագրությամբ փաստաթուղթ, գրում է [url=https://www.svoboda.org/a/28648616.html]«Ազատությունը»[/url]։ «Ահա այսպիսի տեսք ունի իմ ստորագրությունը՝ փաստաթուղթը Թբիլիսիում Սահակաշվիլու նախագահական գրադարանի պաշտոնական արխիվից է։ Գրադարանը միակ շենքն է, որը ես թողել եմ ինձնից հետո, ու ֆորմալ կապակցված է իմ անվան հետ, ոչ թե խանութներ, ոչ թե առանձնատներ, այլ անվճար գրադարան»,- գրել է նա ֆեյսբուքում։ Սահակաշվիլին շեշտել է, որ Ուկրաինայում գտնվելու պահից սկսած ինքը սովորաբար ստորագրում էր կիրիլյան տառերով։ Մինչ այդ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունների հրապարակած՝ Սաակաշվիլլին քաղաքացիությունից զրկելու փաստաթղթում Սաակաշվիլիի ստորագրությունը չէ։ [img]http://shamshyan.com/ups/images/0109881001501415878420101.jpg[/img]

Նմանատիպ նյութեր