211652_close_icon
views-count28069 դիտում article-date 15:12 30-07-2017

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նորակոչիկները հանդիսավոր երդում տվեցին՝ հավաստելով հավատարմությունն առ հայրենիք ու պատրաստակամություն՝ կյանքի գնով պաշտպանելու այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ազգային բանակում ծառայելու զորակոչված զինվորները զինակից ընկերների առջև, հրամանատարի ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո հանդիսավոր երդում տվեցին՝ հավաստելով հավատարմությունն առ հայրենիք ու պատրաստակամությունը կյանքի գնով պաշտպանելու այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էին N զորամասի հրամանատար Վ. Ասատրյանը, Արմավիրի քաղաքապետը, զորամասի հրամանատարի տեղակալները, ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, զորամասի հոգևոր հովիվ Տեր Արիս քահանա Խաչատրյանը , զինծառայողներ, ծնողներ, հարազատներ: Զորամասի հրամանատարը, մասնավորապես, իր խոսքում նշեց. «Սիրելի՛ նորակոչիկներ, կուզենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը և այս 2 տարիների ընթացքում զինվորական ծառայությունը անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է, թե՝ նվիրվածությամբ։ Ձեզանից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից և մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը»։ «Լիիրավ զինվորական դառնալու ճանապարհին սա պարտադիր արարողակարգ է»,-ասում են սպաները: Նորակոչիկներն էլ ավելացնում են, որ գիտակցաբար են մոտենում զինվորական երդման տեքստին ու այն ընթերցում` կյանքի գնով կատարելու պատրաստակամությամբ: Զինվորական երդման արարողությունից հետո զինվորների հարազատները հնարավորություն ունեցան մի քանի ժամ վայելել իրենց զավակների ներկայությունը, որից հետո զինվորները կշարունակեն ապրել զինվորական առօրյայով՝ միշտ հիշելով հանդիսավոր այս օրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 891+
891+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր