211652_close_icon
views-count27732 դիտում article-date 13:51 30-07-2017

Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

Շվեյցարական Ցերմաթ քաղաքի մերձակայքում բացվել է աշխարհում հետիոտնային ամենաերկար կախովի կամուրջը: Այն ձգվում է մոտ 500 մետր: Այս մասին հաղորդում է BBC-ն: Կամուրջը, որը ստացել է «Եվրոպական» անվանումը, ձգվում է Գրաբենգուֆեր կիրճի վրայով 85 մետր բարձրության վրա: Ցերմատ քաղաքի զբոսաշրջության խորհուրդը պնդում է, որ սա աշխարհում ամենաերկար կախովի կամուրջն է, չնայած ամենաբարձրը չէ (Ավստրիական Ռոյտեում 405 մետր երկարությամբ կախովի կամուրջը գետնից բարձր է 110 մետր): «Եվրոպական» կամրջի ճոպանները, որոնց շնորհիվ ձգված պահվում է կամուրջը, կշռում են մոտ 8 տոննա: Իսկ կամուրջը կառուցված է այնպես, որ չի ճոճվում: Այս կամուրջը Հրեխեն և Ցերմաթ քաղաքները միացնող զբոսաշրջային երթուղու մի հատվածն է: Այն գտնվում է Շվեյցարիայի հարավում՝ Իտալիայի սահմանի մոտ: Այստեղից լավ երևում է Մաթերհորն լեռը: [img]http://shamshyan.com/ups/images/085777700150140705720162.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0579306001501407069477403.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0082953001501407080918328.jpg[/img]

Նմանատիպ նյութեր