211652_close_icon
views-count4060 դիտում article-date 13:32 30-07-2017

Թայվանում «Նեսաթ» թայֆունից մեծ ծավալի ավերածություններ են եղել. տուժել է 103 մարդ

Կիրակի Թայվանում մոլեգնած «Նեսաթ» թայֆունից 103 մարդ է տուժել, հայտնում է [url=http://www.taiwannews.com.tw/en/news/3221854]taiwannews[/url]-ը: Թայֆունի երկու հուժկու ալիքների հետևանքով մեծ ծավալի ավերածություններ են եղել: Կղզու ավելի քան 8.700 բնակիչ տարհանվել է անվտանգ վայրեր: Դպրոցները և պետական հաստատությունները փակ են: Թայֆունի հետևանքով վնասը կազմել է մոտ 270 000 դոլար: Առավելապես տուժել է Թայվանի հարավը: Սպասվում է, որ հորդառատ անձրևները կղզում կշարունակվեն նաև երկուշաբթի:

Նմանատիպ նյութեր