211652_close_icon
views-count22096 դիտում article-date 12:20 30-07-2017

Հակառակորդը կրակել է դաշտում աշխատող կոմբայնի վրա․ ոսկեվանցիները չեն կարողանում հավաքել ցորենի բերքը. news.am

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ հուլիսի 28-ին հակառակորդը կրակել է հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից։ «Երկու օր ա՝ չենք գնում բերքը հավաքելու, դադարեցրել ենք։ Մոտ 2 հեկտարի չափ տարածություն է, մնացածը հավաքել ենք, մնացել ա դա։ Վերջում էինք թողել այդ տարածքը, որովհետեւ ամենավտանգավորն է»,-ասաց նա։ Ոսկեվանի ղեկավարի խոսքով, սահմանային հատվածում տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո հակառակորդը դիվերսիոն փորձերի փոխարեն սկսել է կրակել խաղաղ բնակչության վրա․ «Ընդհանուր նորմալ է իրավիճակը, դե սահմանին միշտ էլ կրակոցներ կան։ Գյուղի վրա էլ վերջին անգամ 28-ին են կրակել»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/402849.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր