211652_close_icon
views-count8863 դիտում article-date 11:53 30-07-2017

ԱՄՆ ռմբակոծիչները Կորեական թերակղզու վրայով թռիչքներ են իրականացրել

ԱՄՆ ՌՕՈՒ երկու ռմբակոծիչներ թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու վրայով, որպես ուժի ցուցադրում ի պատասխան Հյուսիսային Կորեայի՝ վերջերս իրականացրած հրթիռի փրձարկման: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28648436.html]«Ազատությունը»[/url]: Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը Հս. Կորեայի իշխանությունների կարծիքով՝ կարող է հասնել ԱՄՆ-ի տարածքին, եթե հագեցվի միջուկային գլխիկով: Ամերիկյան զինվորականների խոսքով՝ B-1B ռմբակոծիչները թռել են Գուամեում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից, որոնց միացել են ճապոնական և հարավկորեական կործանիչները: Թռիչքը տևել է 10 ժամ: «Հյուսիսային Կորեան նախկինի պես հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության ամենաանհետաձգելի սպառնալիքը»,- հայտարարել է գեներալ Թերենս Օ' Շոգնեսին՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ՌՕ ուժերի հրամանատարը: «Եթե պահաջվի, մենք պատրաստ ենք պատասխանել արագ, մահացու և ճնշիչ հարվածներով, որոնք կարող ենք իրականացնել անհրաժեշտ ժամանակին և մեր ընտրությամբ»,- ընդգծել է ամերիկյան գեներալը Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը «Թվիթեր»-ում քննադատել է Չինաստանին, որ նա չկարողացավ սանձել իր հյուսիսկորեական դաշնակցին:

Նմանատիպ նյութեր