211652_close_icon
views-count8545 դիտում article-date 21:56 29-07-2017

Թուրքիայում բրիտանացի է ձերբակալվել, ով կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ

Թուրքիայում նախկին բրիտանացի զինվորական է ձերբակալվել, ով կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ձերբակալվածը կռվել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ` քրդերի կողմից: 23-ամյա տղամարդու հետ ձերբակալել են նաև Բուլղարիայի 2 քաղաքացու: Վերջիններս մայր և որդի են: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել: Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Նմանատիպ նյութեր