211652_close_icon
views-count4867 դիտում article-date 17:59 29-07-2017

Աֆրիկայում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը ողջ է մնացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ուկրաինական CAVOK Air ավիաընկերությանը պատկանող Ан-74 բեռնատար ինքնաթիռը վայր է ընկել աֆրիկյան Սան-Տոմե կղզուց օդ բարձրանալիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Յուրի Լավրենյուկը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը եղել է թռիչքի պահին ինքնաթիռի աջ շարժիչի մեջ թռչնի ընկնելը»,-գրել է նա։ Բարեբախտաբար, ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները ողջ են, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր