211652_close_icon
views-count23012 դիտում article-date 14:48 29-07-2017

Այսօր Սառա Եսայանի ծննդյան տարեդարձն է. newsbook.am

Հասարակական-քաղաքական լայն շրջանակների համար հայտնի անուններ են՝ Կառլեն և Սառա Եսայաններ, գրում է [url=http://newsbook.am/?p=110303&l=am]newsbook.am[/url]-ը։ Ամուսինները հսկայածավալ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ են թե Հայաստանում, թե Արցախում: Անցած տարի այս օրերին Սառա Եսայանի պարգևների թիվն ավելացավ ևս մեկով՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակալի բարեգործական գործունեության համար Սառա Մանթաշի Եսայանը պարգևատրվեց Հայաստանի հանրապետության նախագահի Երախտագիտության մեդալով:  Այսօր տիկին Եսայանի ծննդյան տարեդարձն է, ինչի առիթով շնորհավորում ենք հարգարժան տիկնոջը՝ նրան մաղթելով առողջ ու երկար կյանք՝ զավակների ու թոռնիկների ուղեկցությամբ: Թող տիկնոջ՝ աշխարհը բարի գործերով գեղեցկացնելու ջանքը անսպառ լինի, գաղափարները՝ ոգևորիչ, և թող նույն շռայլությամբ կյանքը բարին ու գեղեցիկը պարգևի Սառա Եսայանին: NewsBook-ը առիթներ ունեցել է անդրադառնալու Եսայանների գործունեությանը, զրուցելու տիկին Սառայի հետ: Ու ամեն անգամ նրա համեստ կերպարը, բարեգործությունը՝ առանց գունազարդումների՝ որպես կենսակերպ ներկայացնելու նրա մոտեցումը, մեզ ստիպել է վերագնահատել որոշ պատկերացումներ բարեգործության ու առհասարակ մարդու մասին: Եվ այսօր, օգտագործելով տիկին Սառայի ծննդյան օրվա առիթը, ուզում ենք մեր ընթերցողներին մեկ անգամ ևս հիշեցնել՝ ո՞վ է Սառա Եսայանը: ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր տեղն է գտել Եսայանի կենսագրությունում: ՊԱՐԳԵՎՆԵՐ • 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,  • 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով», • 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, • 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, • 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր, • 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը, • 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով, • 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ, • 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ, • 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,  • 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, • ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով, • 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով, • 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=110303&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր