211652_close_icon
views-count5321 դիտում article-date 12:42 29-07-2017

Ղրիմի ափերի մոտ առևտրային նավ է շրջվել. կան անհայտ կորածներ

Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի չեզոք ջրերում, բեռնափոխադրող նավ է շրջվել, որում եղել է 9 մարդ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ Anda նավի անձնակազմը բաղկացած է եղել Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներից։ Այն տեղափոխում էր 24 հազար տոննա հացահատիկ։ Փրկվել է անձնակազմի 3 անդամ, 6-ի ճակատագիրն անհայտ է մնում։ Որոնողափրկարարական աշխատանքների համր դեպքի վայր է ուղևորվել Սիմֆերոպոլի ԱԻ նախարարությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը։

Նմանատիպ նյութեր