211652_close_icon
views-count41751 դիտում article-date 10:30 29-07-2017

Վրաստանը փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդերձ վերաբերմունքը հակասական է ոչ միայն բուն Վրաստանում, այլև հարևան երկրներում: Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամե­րիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ: Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրա­կան է՝ կոորպորացիան հաղթահարեց, ճանապարհ­ները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց և այլն: «Ահա ձեզ օրինակ»,- ասում են՝ Սաակաշվիլիին որպես օրի­նակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»: Իհարկե, այդ գնահատականները չափազանց­ված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես, փոխվել է «վարդերի հեղափոխու­թյունից» հետո: Պարզ օրինակ, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստա­նի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սևանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»՝ ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար գրամով: Այդ գումա­րով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմա­րություններով երկուսենյականոց բնակարան»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր