211652_close_icon
views-count28721 դիտում article-date 10:17 29-07-2017

Ռուսաստանում ՀՀ դեսպանի ունեցվածքը. նա թանկարժեք իրերի սիրահար է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ և «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար: Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր