211652_close_icon
views-count14564 դիտում article-date 16:25 28-07-2017

«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

Հուլիսի 29-ին, ժամը 20։30-ին, հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահ` դիտելու ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը: 1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։ Տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է: [b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ [/b]

Նմանատիպ նյութեր