211652_close_icon
views-count26054 դիտում article-date 10:43 28-07-2017

Չեմ ուզում արձագանքել Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը. նա ինձ հոգնեցրել է. Գևորգ Գորգիսյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք» դաշինքին քննադատել է, քանի որ քաղաքական այդ ուժը, ըստ Զ. Փոստանջյանի, սպասարկում է իշխանության շահերը։ «Իրավունք»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով վերջինիս հայտարարությանը, նշել է. «Ես ոչ մի ձևով չեմ ուզում արձագանքել Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին։ Նա արդեն ինձ հոգնեցրել է»։ «Ելքի» այլ անդամները ևս անդրադարձել են ԵԾ-ի ղեկավարի հայտարարությանը։ Մասնավորապես «Ելքի» անդամ Մանե Թանդիլյանն այս ամենը որակել է անհեթեթություն, նեխած բամբասանք, իսկ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այս հայտարարությունն իր համար ծիծաղելի է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր