211652_close_icon
views-count46622 դիտում article-date 10:22 28-07-2017

Երեկ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մայր ու որդին Արթիկի բնակիչներ էին, մայրը գիշերը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 27-ին, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սահակյանի կողմից Mercedes մակնիշի 01 MA 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 60-ամյա Ալվարդ Երիցյանն ու 32-ամյա Թադևոս Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 01։50-ի սահմաններում, Ա. Երիցյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073496/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 27-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սահակյանը Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման վայրում իր վարած Mercedes Benz մակնիշի 01 MA 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող ատամնաբուժարանի աշխատակիցները, ովքեր, մինչ շտապօգնության օպերատիվ ժամանումը, առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերել։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում էր վրաերթի ենթարկվածների ինքնությունը, ովքեր տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր