211652_close_icon
views-count7884 դիտում article-date 22:55 27-07-2017

Մեկնարկեց «ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը

Սենթ Լուիսում մեկնարկեց «ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը, որն անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում: Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Երեկ կայացան մրցաշարի մեկնարկային տուրերը, իսկ մրցախաղի առաջին քայլը Հայկ Մարտիրոսյան – Ջեֆֆրի Սյուն պարտիայում կատարեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Հայկ Մարտիրոսյան – Ջեֆֆրի Սյուն պարտիան արդյունքում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջին մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով: 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանից: 2-րդ մրցախաղը նույնպես ավարտվեց 2-2 հաշվով: Մինչև 14 տարեկանների պայքարի առաջին մրցախաղում աշխարհի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ նկատմամբ: Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

Նմանատիպ նյութեր