211652_close_icon
views-count24985 դիտում article-date 23:11 27-07-2017

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը այսօր ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը այսօր ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը: Նա Forbes միլիարդատերների վարկանիշային ցանկում շրջանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40746203]BBC[/url]-ին: Amazon-ի բաժնետոմսերի 2,3% աճի շնորհիվ Բեզոսի կարողությունը աճել է 2 մլրդ դոլարով: Այդպիսով Amazon-ի հիմնադրրի ակտիվները գերազանցել են Գեյթսի կարողությանը 1,4 մլրդ դոլարով: Այս մասին վկայել է Forbes-ի ռեալ ժամանակով թարմացվող առցանց [url=https://www.forbes.com/billionaires/list/#version:realtime]վարկանիշացույցը[/url]: Բեզոսի կարողությունը կազմել 90 միլիարդ 600 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է [url=http://ru.euronews.com/2017/07/27/bezos-teper-bogache]euronews[/url]-ը:

Նմանատիպ նյութեր