211652_close_icon
views-count5921 դիտում article-date 22:56 27-07-2017

Պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և աջակցենք քրդական պետության հիմնմանը. Յաիր Լապիդ

Կնեսետում ներկայացված Yesh Atid («Ապագա կա») կուսակցության հիմնադիր առաջնորդ Յաիր Լապիդն առաջարկել է Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գործիչը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Իսրայելի հասցեին՝ ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղորսիչ դնելու վերաբերյալ իսրայելական կողմի որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: «Թուրքիան պետք է հասկանա, որ չի կարող շարունակել հարվածել Իսրայելին: Եկել է ժամանակը, որ դադարեցնենք հաճոյանալ Թուրքիային, որն ամեն անգամ ավելի ուժեղ է հարվածում: Մենք պետք է ասենք՝ այո, հասկացանք, այժմ պետք է սկսենք մեր քաղաքականությունը. այսօրվանից մենք աջակցում ենք անկախ քրդական պետության հիմնմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, պետք է անենք ամեն բան, որը չէինք անում, երբ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեինք, քանի որ հիմա և ապագայում այդ երկրի հետ լավ հարաբերություններ չենք ունենալու»,- նշել է Յաիր Լապիդը: Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է մոռանա Թուրքիայի հետ գազատար ունենալու գաղափարը: «Իսրայելը չի կարող թույլ տալ կախված լինել մի սպառողից, որը բոլոր առումներով վերածվել է թշնամական կամ կիսաթշնամական պետության»,- ասել է Yesh Atid կուսակցության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր