211652_close_icon
views-count9848 դիտում article-date 22:42 27-07-2017

Ստամբուլի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ

Ստամբուլի օդանավակայանում իրաի են բախվել երկու ինքնաթիռ: Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի պոչային հատվածը մեկ այլ օդանավի հետ բախվելու հետևանքով վնասվել է : Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը`Ակտաու մեկնող Scat ղազախական ավիաընկերության ինքնաթիռը շարժվելիս է եղել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղով, իսկ թուրքական ավիաընկերության ինքնաթիռը` օդանավակայանի շենքից թռիչքուղի: Ղազախական ինքնաթիռը դիպել է թուրքական ինքնաթիռի պոչին: Turkish Airlines-ի ինքնաթիռի մեկնումը չեղարկվել է, 286 ուղևոր Թայբեյ է մեկնել մեկ այլ ինքնաթիռով:

Նմանատիպ նյութեր