211652_close_icon
views-count12916 դիտում article-date 19:41 27-07-2017

Վենեսուելայում ցույցերի ժամանակ մեկ օրում 3 մարդ է մահացել

Վենեսուելայում ցույցերի ժամանակ մեկ օրում մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամաբ զոհերի թիվը հասնում է 103-ի: Այդ մասին գրում է BBC-ին: Ինչպես հայտնում է աղբյուրը` Մերիդայում տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մահացածների թվում կա նաև 16-ամյա դեռահաս: Հիշեցնենք, որ Վենեսուելայում ապրիլ ամսից բողոքի ակցիաներ են անցկացվում: Զանգվածային ցույցերը կազմակերպել է ընդդիմությունը, որը բողոքում է Գերագույն դատարանի` վերջերս ընդունած որոշման դեմ: Որոշման համաձայն` սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները:

Նմանատիպ նյութեր