211652_close_icon
views-count13347 դիտում article-date 13:35 27-07-2017

Ղազախստանում Як-12 ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանում կործանվել է Як-12 տիպի ինքնաթիռ։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներդրումների ու հանրապետության զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի հարցերով հանձնաժողովը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որը պատկանում էր «Կազավիա» ընկերությանը, ընկել է Ժարկենտ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գտնվող Շոլակայ գյուղի մոտ։ Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինքնաթիռն իրականացնում էր ավիաքիմիական աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր