211652_close_icon
views-count13042 դիտում article-date 19:14 26-07-2017

Արցախում ձիթապտղի խոշոր պլանտացիաներ կունենանք առաջիկայում. Արամ Մխոյան

«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ»,- այսօր մամուլիս ասուլիսին ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հակիրճ ներկայացնելով 2016-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսելով ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին. տեղեկացնում է [url=http://artsakhpress.am/arm/news/70204/arcakhum--arajikayum--kunenanq---dzitaptxi--khoshor--plantacianer-ah--gyuxnakharar.html]«Արցախպրեսը»[/url]: «Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը»: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,- ասել է Արամ Մխոյանը:

Նմանատիպ նյութեր