211652_close_icon
views-count3651 դիտում article-date 16:24 26-07-2017

Աֆղանստանում թալիբները զինված հարձակում են գործել ռազմաբազայի վրա. կա առնվազն 40 զոհ

Առնվազն 40 զինվորական է զոհվել Աֆղանստանի Քանդագար նահանգում տեղակայված ռազմական բազայի վրա թալիբների կողմից իրականացված զինված հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կատարվել է երեկ երեկոյան՝ Հաքրեզի ոլորանում, իսկ ահաբեկիչների ու զինվորականների միջև մարտը տևել է մոտ 5 ժամ։ Նշենք, որ Աֆղանստանում իրավիճակը վերջին ամիսներին վատթարացել է։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որն ավելի վաղ վերահսկում էր երկրի մի շարք գյուղական բնակավայրեր, աժմ գրոհներ է սկյսել ձեռնարկել քաղաքների վրա։ Բացի այդ, ուժեղացել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։

Նմանատիպ նյութեր