211652_close_icon
views-count9258 դիտում article-date 13:48 26-07-2017

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդներ տալ Իսրայելին. Նեթանյահու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է Իսրայելին ուղղված քարոզներ կարդալ։ Այդ մասին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բնիամին Նեթանյահուն, հաղորդում է AP-ն։ Էրդողանը մեղադրել էր իսրայելական իշխանություններին մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու մեջ»։ Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի նախագահի հայտարարությունն անվանել է ցնորք՝ չհիմնավորված ու խեղաթյուրված։ Հիշցնենք, որ Իսրայելը նշված մզկիթի մուտքի մոտ մետաղե դետեկտոր է տեղադրել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո այն հանվել ու տեղադրվել են տեսահսկող համակարգեր։

Նմանատիպ նյութեր