211652_close_icon
views-count43171 դիտում article-date 10:11 26-07-2017

Ավտովթար Երևանում. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 42-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Արման Սահակյանը և Վարդան Ռուբենյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Խաչատրյանը անցել է սթափության վիճակի զննություն և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր