211652_close_icon
views-count82264 դիտում article-date 20:32 25-07-2017

Կախված հայտնաբերված վանաձորցի զինվորը մահից ժամեր առաջ 20.000 դրամ է խնդրել ընկերոջից (ֆոտո) NEWS.am

[color=#EF2929]NEWS.am[/color]ի - փոխանցմամբ, ՊՆ N զորամասի հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել: Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաեւ մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել: Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ: Վերջինը ծառայությունից մշտապես գոհ է եղել, երբեւէ որեւէ բողոք կամ դժգոհություն չի արտահայտել: Ծառայության մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արձակուրդ է եկել ու հետ վերադարձել բարձր տրամադրությամբ: Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին: Վարդանը սովորել է Վանաձորի թիվ 5 դպրոցում: Դպրոցում առաջադիմությունը բարձր չի եղել, փոխարենը տեւական ժամանակ տարված է եղել ֆուտբոլ մարզաձեւով: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը: Ուսումը մտադիր էր շարունակել ծառայությունն ավարտելուց հետո: [color=#EF2929] https://news.am/arm/news/402122.html[/color]

Նմանատիպ նյութեր