211652_close_icon
views-count11995 դիտում article-date 19:59 25-07-2017

Քաղաքապետը առնետ է կերել՝ կատարելով խոստումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիական Մոն-դե-Մարսան քաղաքի ղեկավար Շարլ Դայոն կատարել է խոստումը: Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»: Դրանից հետո Դայոն հայտարարելէր, որ առնետ կուտի, եթե «Բարսելոնան» հաջորդ փուլ անցնի: Պատասխան խաղն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 6:1 և «Բարսելոնան» հաջորդ փուլ անցավ: Քաղաքապետը ստիպված էր կատարել խոստում և երեկ նա հրապարակավ առնետ կերավ՝ նշելով, որ համի տեսանկյունից այն ճագար էր հիշեցնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր