211652_close_icon
views-count4110 դիտում article-date 23:03 25-07-2017

Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 10 մարդ է մահացել

Առնվազն 10 մարդ է մահացել Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Անձրևների հետևանքով տուժել է 223 հազար մարդ, քանդվել է 200 շինություն, ևս 2400-ը վնասվել են: Ավելի քան 1200 մարդ տարհանվել է: Ինչպես հայտնում է աղբյուրը` տնտեսական վնասի չափը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր