211652_close_icon
views-count3684 դիտում article-date 18:15 25-07-2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 25-ին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարար Վիգեն Սարգսյանը: Ողջունելով արիտունցիներին՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրեց Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։ Անդրադառնալով հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ նախարար Սարգսյանը նշեց, որ մեր պետականաշինության ամենակարևոր քննությունը բանակաշինությունն էր: «Մեր բանակը ձևավորվել է Արցախյան պատերազմի ժամանակ և այսօր այն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, խաղաղության երաշխավորը: Մեր բանակը աշխարհում բնակչության թվի համեմատությամբ զորակոչվող զինծառայողների քանակով երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ուզում եմ անպայման ընդգծել, որ մենք պայքարում ենք խաղաղության համար», - նշեց Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը արիտունցիներին կոչ արեց ավելի հաճախ գալ Հայաստան:

Նմանատիպ նյութեր