211652_close_icon
views-count7361 դիտում article-date 16:59 25-07-2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 79:67: Հանդիպումը կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում: Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականը կխաղա այսօր Երևան ժամանած Ալբանիայի թիմի հետ: Հուլիսի 27-ին կհանդիպեն Ալբանիայի և Ղազախստանի թիմերը: Երեք խաղերի արդյունքում ձևավորված լավագույն երկու թիմերը հուլիսի 28-ին կմասնակցեն եզրափակիչ խաղին:

Նմանատիպ նյութեր