211652_close_icon
views-count40977 դիտում article-date 16:51 25-07-2017

Արտաշատի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի փաստով մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, հիվանդանոց տեղափոխվածը լիցքավորողն է

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին, Արարատի մարզում տեղի ունեցած պայթյունի փաստով։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել «աջ թաթի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Ասլանյանը։ Նշված գազալցակայան են ժամանում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Այվազյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։20-ի սահմաններում Արտաշատ-Դալար խճուղու թիվ 1 հասցեում գործող «Ռաֆիկ Հայրապետյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Կարապետ Սմբաթյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 51 ՍM 001 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնը, ինչի հետևանքով էլ Գ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Սմբաթյանն աշխատում է նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող։ Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր