211652_close_icon
views-count5344 դիտում article-date 16:11 25-07-2017

Կոյուղաջրեր, միջատներ, խոնավություն. Թաթոյանը նկարագրեց Գեւորգ Սաֆարյանի բանտախցի պայմանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման, փաստաբանի բնորոշմամբ, անմարդկային պայմաններին, գրում է [url=http://www.aravot.am/2017/07/25/899284/]aravot.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Թաթոյանին առաջարկել էր մեկ օր մնալ Սաֆարյանի խցում: Լրագրողներն Արման Թաթոյանին խնդրեցին նկարագրել պայմանները: «Այդ հարկն առհասարակ խնդիրներ ունի, խցերը՝ նույնպես: «Դեզինֆեկցիայի» անհրաժեշտություն կա, որովհետեւ միջատների խնդիր կա, այդ թվում՝ այդ խցում: Պայմաններն անընդունելի են՝ խոնավության աստիճան, բնական լույսի ներթափանցման աստիճան»,-պատասխանեց Արման Թաթոյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/07/25/899284/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր