211652_close_icon
views-count4678 դիտում article-date 15:57 25-07-2017

Սևանա լճի մակարդակը հուլիսի ընթացքում նվազել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակն իր այս տարվա առավելագույն նիշից՝ 1900 մետր 91 սանտիմետրից, նվազել է 10 սանտիմետրով հուլիսի առաջին 24 օրերի ընթացքում՝ կապված լճից ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների և սակավ տեղումների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեև 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն այս տարվա հունիսի վերջերին գրանցված 1900 մետր 91 սանտիմետր նիշից ցածր է 10 սանտիմետրով: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149 միլիոն 87 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 80 միլիոն 18 հազար խորանարդ մետր ջուր: Բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սևանա լճից բաց կթողնվի ևս 100 միլիոն խորանարդ մետր ջուր:

Նմանատիպ նյութեր