211652_close_icon
views-count8463 դիտում article-date 15:16 25-07-2017

«Ռեալը» համաձայնության է եկել Մբապեին 160 մլն եվրոյով ձեռք բերելու շուրջ

«Ռեալը» սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել «Մոնակոյի» հետ՝ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, հայտնում է մադրիդյան Marca պարբերականը: Մադրիդյան ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 160 մլն եվրո: Եվս 20 մլն եվրո «Մոնակոն» հետագայում կարող է ստանալ պարգևավճարների տեսքով: Այլ տեղեկություններով, նախ «Ռեալը» կվճարի 150 մլն եվրո, իսկ 30 մլն եվրոն՝ պարգևավճարների տեսքով: Մբապեն կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ խաղացողը: Այժմ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որին «Յուվենտուսը» 2016-ին 105 մլն եվրոյով վաճառեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Երբ «Ռեալն» ու «Մոնակոն» վերջնականապես համաձայնեցնեն տրանսֆերի բոլոր կետերը, Մբապեն մադրիդյան ակումբի հետ կկնքի 6-ամյա պայմանագիր, իսկ նրա աաշախտավարձը կկազմի տարեկան 7 մլն եվրո՝ հարկերը հանած: Կողմերը մտադիր են գործարքն ավարտել մոտ օրերս:

Նմանատիպ նյութեր