211652_close_icon
views-count11718 դիտում article-date 17:29 25-07-2017

Պորոշենկոյի ու Իվանիշվիլիի միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել. Սաակաշվիլի

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գաղտնի հանդիպում է անցկացրել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։ Վերջինիս խոսքով՝ Պորոշենկոն Իվանիշվիլիի հետ քննարկել է իրեն՝ Սաակաշվիլիին, Վրաստանին արտահանձնելու հարցը։ «Իմ ունեցած տվյալներով՝ Պորոշենկոն հատուկ մեկնել է Բաթումի, որպեսզի քննարկի այդ հարցը վրացական իշխանությունների փաստացի ղեկավար Իվանիշվիլիի հետ, Ուռեկիում գտնվող նրա նստավայրում։ Նրանց գաղտնի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ և գրեթե ամբողջովին նվիրվել ինձ»,-գրառել է Սաակաշվիլին։

Նմանատիպ նյութեր