211652_close_icon
views-count15529 դիտում article-date 17:16 25-07-2017

Չինաստանը Ջասթին Բիբերին «սև ցուցակում» է ներառել

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի համար մուտքը Չինաստան արգելված է։ Ինչպես հայտնել է Չինաստանի մշակույթի նախարարությունը, պատճառը երգչի վատ վարքն է եղել, ինչն էլ ստիպել է չինական իշխանություններին նման որոշում կայացնել։ Նախարարությունում նշել են, որ Բիբերը, անկասկած, հոյակապպ երգիչ է, սակայն նրա անձնական կյանքը, ինչպես նաև վատ վարքը չեն կարող Չինաստանի քաղաքացիների համար օրինակ ծառայել։ Նշենք, որ 2013 թվականին Բիբերն մեկնել էր Չինաստան և այցելել Մեծ պատ։ Երգիչը հայտնվել էր սկանդալի մեջ նրա համար, որ նրան իր թիկնապահները ձեռքերի վրա էին տարել։

Նմանատիպ նյութեր